Այսօրվա մարտահրավերներն են խոսքի ազատությունը, ատելության խոսքը, խոշտանգման կանխարգելումը. Արման Թաթոյան. Tert.am

Tert.am-ը գրում է. Այս միջոցառումը նվիրված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 15 ամյա գործունեությանը: Այս մասին լրարգողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովից առաջ: «Սա կարևոր հոբելյանական թիվ է և ևս մեկ անգամ առիթ ունենք արձանագրելու մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և արդյունքները, որին մենք հասել ենք»,-ասաց նա: Նա նշեց, որ այսօր քննարկման համար ընտրած հարցերը մարտահրավեր են ոչ միայն մեր երկրի համար՝ մարդու իրավունքների տասանկյունից, այլ շատ ուրիշ երկրների համար: «Օրինակ՝ խոսքի ազատությունը, ատելության խոսքը, որն այսօր շատ տարածված է, և կանխարգելման հարցերը պետք է քննարկենք, կանանց իրավունքների պաշտպանությունը և խոշտանգման կանխարգելումը ազատությունից զրկման վայրերում, փակ հաստատություններում, երեխաների փակ հաստատություններում… այս ամենն այսօր կքննարեկենք»,-ասաց նա և նշեց, որ մարտահրավերներն այնպիսին են, որ դժվար է դասավորել ըստ կարևորության:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…