Կառավարությունը հողատարածք տրամադրեց Գյումրիում ծննդատան մասնաշենք կառուցելու համար

Картинки по запросу "navarajdoniy""

 

Կառավարությունն այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 0,21124 հա հողատարածքը տրամադրեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ծննդատան մասնաշենք կառուցելու նպատակով։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ «ՀՀ կառավարության ներկայացված որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Շիրակի մարզում ներկայում գործող «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմամբ»,- ասաց Նանուշյանը։ Առաջարկվող կարգավորման ակնկալվող արդյունքն է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ հողահատկացումը, ինչի արդյունքում կմեկնարկեն շենքի կառուցման նախագծանախահաշվածին փաստաթղթերի մշակման, իսկ այնուհետև նաև շինարարական աշխատանքները։ Արդյունքում, Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ Շիրակի մարզում ներկայում գործող «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության համար ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի կողմից հիմնած հիմնադրամի միջև 2019 թվականի օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ «Համաձայն Հուշագրի՝ առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացման գործում, իսկ ծննդատան նախագծման և կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Վարդան Սրմաքեշի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով: Քաղաքաշինական գործընթաց մեկնարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները այցելություն են իրականացրել Գյումրի՝ անհրաժեշտ տեղանքի և տարածքի ուսումնասիրության նպատակով։ Արդյունքում, ծննդատան շենքի կառուցման համար առավել նպատակահարմար է գտնվել Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցին հարակից՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում տեղակայված 0,21124 հա որևէ շինությամբ չծանրաբեռնված տարածքը»,- եզրափակեց Նանուշյանը։

Related Posts

Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, թույլ չպիտի տանք, որ եղբայրատյացությունը գերակայի․ Գարեգին Երկրորդ

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ․Մ․Ը․Մ․) 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ՝ ուղեկցությամբ Կենտրոնական վարչության անդամների։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և…

ԿԳՄՍ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջպետական կրթաթոշակային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ Այս մասին հայտնում…