Նոր կառուցվելիք կամ կառուցման ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելը ռիսկեր է պարունակում․

Картинки по запросу "shenqer""

Նոր կառուցվելիք կամ կառուցման ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելիս Ազգային հիփոթեքային ընկերությունը հորդորում է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։ Միջազգային փորձը վկայում է, որ նման շենքերից բնակարանների ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շենքերի ավարտվածության աստիճանի վրա՝ ֆինանսական հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար։ Առանց պայմանագրերի կնքման և համապատասխան փաստաթղթերի առկայության (նախագծման թույլտվություն, շինարարության թույլտվություն և այլն) պետք չէ վճարել կանխավճար և/կամ նախավճար:

Վերը նշվածին չհետևելը  պոտենցիալ գնորդ-վարկառուների համար հղի է հնարավոր ֆինանսական կորուստներ ունենալու զգալի ռիսկերով, քանի որ շենք/շինությունների չկառուցման և/կամ անավարտ մնալու ռիսկերը կրում են գնորդ-վարկառուները:

«Տեղեկացնում ենք նաև, որ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը պարբերաբար վերանայում է իր կողմից իրականացվող ծրագրերի վարկավորման պայմանները, վարկերը առավել բարենպաստ պայմաններով բնակչությանը (անկախ մասնագիտությունից, տարիքից և այլն) հասանելի դարձնելու նպատակով: Մասնավորապես,

  • կանխավճարի մեծությունը կարող է կազմել 7,5% (30%-ի փոխարեն), եթե վարկառուն հանդիսանում է մինչև 30 տարեկան չամուսնացած անձ, իսկ բնակարանը ձեռք է բերվում առաջնային շուկայից: Այս դեպքում պահանջվում է նաև երկրորդ գույքի գրավադրում կամ կանխավճարի ապահովագրություն՝ վճարվող 7,5% կանխավճարի և 30% կանխավճարի տարբերության չափով:
  • կամ 10% մնացած բոլոր վարկառուների համար, ընդ որում բնակարանը կարող է ձեռք բերվել թե առաջնային, և թե երկրորդային շուկայից: Այս դեպքում ևս պահանջվում է երկրորդ գույքի գրավադրում կամ կանխավճարի ապահովագրություն՝ վճարվող 10% կանխավճարի և 30% կանխավճարի տարբերության չափով:

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը իր գործունեության շրջանակներում վերաֆինանսավորում է միայն իր կողմից ներկայացված ստանդարտներին համապատասխան վարկերը: Նշյալ ստանդարտները առաջին հերթին միտված են պաշտպանելու գնորդ-վարկառուների շահերը»,-նշված է հայտարարության մեջ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…