Խաչատուրյան քույրերից երկուսին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում

Khachaturyan quyrer

Ռուսաստանցի քննիչները հայտարարել են, որ Խաչատուրյան քույրերից երկու ավագները պետք է մեղադրվեն սպանության հոդվածով: Երեք քույրերը սպանել են իրենց հորը 2018 թվականի հուլիսին Մոսկվայի արվարձաններից մեկում, իրենց բնակարանում:​ Քննչական կոմիտեի հայտարարությունում ասված է, որ երկու ավագ քույրերը սպանության պահին գիտակցել են իրենց գործողությունների բնույթն ու ծանրությունը: Միաժամանակ, հայտարարությունում նշվում է երկարատև ֆիզիկական և հոգեբանական տառապանքների առկայությունը որպես մեղմացուցիչ հանգամանք: Եթե մեղադրանքը հաստատվի, նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Քույրերից կրտսերի համար, ով սպանության պահին 17 տարեկան է եղել, քննությունն առաջարկում է հարկադիր հոգեկան բուժում անցկացնել: Քույրերից մեկի փաստաբան Մարի Դավթյանը France-Presse լրատվական գործակալությանն ասել է, որ աղջիկները «ողջամիտ ուժ են գործադրել ինքնապաշտպանության համար»: Խաչատուրյան քույրերը խոստովանել են, որ դանակ և մուրճ են օգտագործել իրենց 57-ամյա հորը սպանելու համար: Չնայած հանցագործության ծանրությանը՝ տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանում հանդես են գալիս ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի, պնդելով, որ աղջիկներն իրենց հոր բռնարարքներից պաշտպանվելու իրավունք ունեին, մեղադրում, քննադատում են Ռուսաստանի դատաիրավական համակարգը՝ ընտանեկան բռնությունների հանդեպ աչքերը փակելու համար: 230 հազար մարդ ստորագրել է Ռուսաստանի իշխանություններին ուղղված խնդրագիրը, որով նրանք խնդրում են քրեական պատասխանատվության չենթարկել երեք քույրերին:

 

www.mfa.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…