Պարոն վարչապետը բավական համեստ է գտնվել իր հայտարարության մեջ. 2019-ին էլ ենք նոր սպառազինություն ձեռք բերում. Բալայան

Картинки по запросу "Բալայան""

Վերջին երկու տարիներին ՀՀ զինված ուժերն ինտենսիվորեն հավելում են զինանոցը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ԱԺ-ում արված այն հայտարարությունը համաձայն որի՝ 2018 թվականից ի վեր Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակությամբ սպառազինություն, շատ ավելի շատ, քան նախորդ տարիներին, Բալայանը նշեց, որ Հայաստանը գնել եւ գնում է նոր ու ժամանակակից սպառազինություն՝ միաժամանակ բարելավելով եղածը:

«Պարոն վարչապետը բավական համեստ է գտնվել իր հայտարարության մեջ: Ոչ միայն 2018-ին, այլեւ 2019-ին մենք հայտարարել ենք, որ նոր սպառազինություն ենք ձեռք բերում: Ցավոք սրտի, ես չեմ կարող բացահայտել, թե խոսքն ինչ զինատեսակների մասին է: Դա ռազմական գաղտնիք է։ Բացառությամբ այն զինատեսակների, որոնց գնման մասին արդեն ասվել է, այսինքն` ինքնաթիռների (Սու30)»,- ասաց Բալայանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…