Ավազակային հարձակում Երևանում. Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի կապել են ՌԴ մեկ այլ քաղաքացու, դանակահարել ու պահանջել խոշոր չափի գումար. իսկ հետո թալանել են նրան և դիմել փախուստի

Картинки по запросу связанные люди

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արան Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոլյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Իվան ֆ.-ն է: Մինչ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Սեդոյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ, 22-ամյա Դանիել –Քրիստիան Ս.-ն, 22-ամյա Նիկոլայ Ռ.-ն Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ծեծի են ենթարկել Իվան Ֆ.-ին, կապել նրա ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել, որ նա իր հաշվեհամարից 2 հազար ԱՄՆ դոլար փոխանցի իրենց հաշվին, որից հետո հափշտակել են Իվան Ֆ.-ի նոթբուքը, բջջային հեռախոսները և դրամապանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամապանակում եղել է մոտ 150 հազար դրամ, 30 վրացական լարի: Ըստ նախնական տեղեկությունների՝ Իվան Ֆ.-ին դանակով հարվածել է Նիկոլայ Ռ.-ն, այնուհետև կասկածյալները նրան թողնելով կապված վիճակում, դիմել են փախուստի: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Դանիել-Քրիստիան Ս.-ին և Նիկոլայ Ռ-ին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

 

 

shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…