Աշոտ Ադամյան բազկամարտի բազմակի աշխարհի չեմպիոնը նորից հաղթել է!

 

1-ին լուր լրատվականը պատիվ ունեցավ հարցազրույց ունենալու մեր ՀԱՅ դյութազն, բազմակի անգամ բազկամարտի աշխարհի գավաթներ նվաճած Աշոտ Ադամյանի հետ: Նրա ամենաթարմ հաղթանակը եղավ 2019 թ-ին:

_ Բարև Ձեզ հարգելի Աշոտ , նախ շնորհակալ ենք , որ համաձայնեցիք հարցազրույց տալ , կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի մեր չեմպիոնին ավելի լավ ճանաչելը: Կպատմե՞ք Ձեր մասին:

_ Բարև ձեզ , նախ ես եմ շնորհակալ , որ հրավիրեցիք ինձ հարզազրույց ունենալու և ուզում եմ ասել, որ միշտ պատրաստ եմ իմ ազգի , պետության համար Հայաստանի դրոշը առաջինների շարքում բարձր պահել: Ես ծնվել եմ 1993 թվականին Երևանում: Ավարտել եմ Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցը: 2011-2016 թվականներին սովորել և ավարտել եմ Ագրարային համալսարանի տրանսպորտի բաժինը:

_ Երբվանի՞ց եք սկսել սպորտով զբաղվել:

_ Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվում եմ 2010 թվականից:

_ Մենք ունենք տեղեկություններ, որ դուք ոչ միայն այս տարվա չեմպիոնն եք, այլ նաև շատ ու շատ ավելի տարիների մրցանակակիր եք: Դա այդպե՞ս է:

_ Այո, ես մասնակցել եմ բազում մրցաշարերի և տուն եմ վերադարձել նույնքան հաղթանակներով` ծածանելով մեր եռագույնը` որպես լավագույներից լավագույնը: Մասնավորապես հաղթանակներս եղել են 2010, 2013, 2015, 2017 և 2019 թվականներին Եվրոպայի Ոսկե մեդալ, 2011, 2013,2014,2016,2019 թվականներին կայացած բազկամարտի աշխարհի մրցաշարերին գրավել եմ առաջին հորիզոնականները, ինչպես նաև 2019 թ-ին նվաճել եմ աշխարհի ոսկե գավաթը: _

_Պլանավորու՞մ եք արդյոք նոր մրցաշարերի մասնակցել:

_Այո, իհարկե! Կարելի է ասել ես նոր-նոր տաքացել եմ :

_ Իսկ Աշոտի անձանական կյանքում նորություններ կա՞ն:

_ Անձնականիս մասին աշխատում եմ չխոսել: Կարծում եմ որոշ բաներ կան, որ պետք չէ հանրայնացնել:

_ Անչափ շնորհակալ ենք հարցազրույցին գալու համար և մաղթում ենք նորանոր հաղթանակներ:

Ձեզ եմ շնորհակալ :

 

 

 

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…