ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր

aac

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ բացահայտել է առևտրային կամ այլ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն ուրիշ անձանց օգտին օգտագործելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող ակնհայտո կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչը, Բելգիայում բնակվող իր եղբոր խնդրանքով, վերջինիս կողմից հիշյալ երկրի քաղաքացիություն ստանալու և բուժման գործընթացը երկարաձգելու նպատակով, խոստացել է Հայաստանի պատկան մարմիններից ձեռք բերել և տրամադրել առողջության և Արցախում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում: Այդ նպատակով, ըստ հաղորդագրության, Լուսաղբյուրի բնակիչը նախնական համաձայնության է եկել Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) տարածքային բաժանմունքի նախագահի հետ և անձամբ ԵԿՄ զինանշանով ձևաթղթի վրա տպագրել է եղբոր կողմից Արցախում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, որը ստորագրվել և հաստատվել է ԵԿՄ կնիքով: Նույն ժամանակահատվածում նա դիմել է նաև Հայաստանում գործող առողջության կենտրոններից մեկի ղեկավարին ու ստացել եղբոր առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկանք:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…