2020 թվականի օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտը պատրաստ է

olimpiakan marzadasht

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտի բացման արարողությունը, որին ներկա է եղել երկրի վարչապետ Սինձո Աբեն:

ՀԱՕԿ-ը հայտնում է, որ «Օլիմպիական» ստադիոնում են անցկացվելու Տոկիո-2020-ի բացման և փակման արարողությունները:

Վերակառուցումից հետո մարզադաշտը հյուրընկալելու է 68 հազար հանդիսական: «Օլիմպիականում» կկայանան նաև Տոկիո-2020-ի ֆուտբոլի և աթլետիկայի մրցումները:

Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

 

 

 

 

armtimes.com

Related Posts

Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, թույլ չպիտի տանք, որ եղբայրատյացությունը գերակայի․ Գարեգին Երկրորդ

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ․Մ․Ը․Մ․) 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ՝ ուղեկցությամբ Կենտրոնական վարչության անդամների։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և…

ԿԳՄՍ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջպետական կրթաթոշակային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ Այս մասին հայտնում…