«Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա՝ գնորդ չկա.

Golden Palac-i achurdy chi kayana

«Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել: ՀԺ-ի հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով՝ աճուրդը, որը նախատեսված է վաղը, չի կայանալու: Նրա խոսքով՝ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կա՛մ չեն հասցրել հայտ ներկայացնել, կա՛մ մտափոխվել են: Բաբայանը նշեց, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն, ըստ կարգի, մեկնարկային արժեքը (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ: Հարցին՝ ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում, այսինքն՝ գինը բարձր է, եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»: Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս 1 աճուրդ, օրինակ, չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հանձնվի հավատարմագրային կառավարման»: Նշենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում որոշվեց հյուրանոցը՝ իր շարժական գույքով, օտարել աճուրդային կարգով՝ մեկնարկային գին սահմանելով 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը: Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը պետությանը նվիրաբերելու հարցը: 2018-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ը, որի 100 տոկոս բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: Նշենք նաեւ, որ «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ վարույթը կարճվել է:

 

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…