Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա տեղից դուրս գալու համար պատրաստ է ամեն կեղծիքի դիմել. Արամ Մանուկյան

Qocharyany stel e Aram Manukyan

«Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա տեղից դուրս գալու համար պատրաստ է ամեն կեղծիքի դիմել, և հիմա էլ ստում է, ասելով, թե 1998-ին եղել է Տեր-Պետրոսյանին նստեցնելու հանրային պահանջ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Բանախոսի պնդմամբ, Ղարաբաղյան շարժման գրեթե բոլոր ազատամարտիկները, որոնք կռիվ էին տվել սեփական հայրենիքի համար, Քոչարյանի օրոք հայտնվեցին բանտերում, ու հիմա էլ նայեք նրա աջակիցներին, կա՞ արդյոք նրանց մեջ գեթ մեկ ընկեր, և առհասարակ ովքե՞ր են նրա կողքին այսօր։ Եթե նա ունի այդքան հերոսական անցյալ, ինչպես ներկայացնում են, ապա ու՞ր են նրա ընկերները։ Մանուկյանն անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին, Արցախյան հարցի շուրջ վերջին խմորումներին ու ներքին և արտաքին հարթակում տեղի ունեցող զարգացումներին։ Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում :

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…