Land Rover-ով 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից 15 մետր հեռավորության վրա.

Land Rover-i varordi din haytnaberel en 15 metr heru

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Բերքառատ գյուղի բնակիչ, 48-ամյա Էմիլ Ադամյանը իր վարած Land Rover մակնիշի 36 PO 878 համարանիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Սադունց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա, տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորութամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր է ժամանել նաև Բերքառատ գյուղի գյուղապետ Մերուժան Մինասյանը, ով հայտնեց, որ մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա, որոնցից մեկը անչափահաս տղա է, ավտոմեքենան էլ նա 1 ամիս առաջ էր գնել:

 

 

 

shamshyan.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…