Արարատի մարզի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 17-ամյա տղայի սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

taq hetqerov bacahaytumy

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18․10-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգեցին, որ «շտապօգնության խումբը» պարանոցի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխել 17-ամյա մի երիտասարդի։ Նա ճանապարհին մահացել էր։ Դեպքի վայրը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում էր՝ չշահագործվող գորգագործական արտադրամասի տարածքում։ Օպերատիվ-քննչական խմբերն ու ոստիկանության փորձաքրեագետները հայտնաբերեցին արնանման հետքեր։ Վեր հանվեցին ու վերլուծվեցին առանձնապես ծանր հանցագործության հնարավոր շարժառիթները։ Այս համատեքստում ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի քրեական հետախույզները  հիմնավոր տվյալներ ձեռք բերեցին, որ 17-ամյա մի երիտասարդի և սպանվածի միջև կենցաղային հարցերի շուրջ պարզաբանում էր եղել։ Երիտասարդները պայմանավորվել էին հանդիպել չշահագործվող գորգագործական արտադրամասում, որտեղ մարդկանց շարժ չկա։ Հարց ու պատասխանի ընթացքում էլ մեկը դանակով խփել էր մյուսի պարանոցին ու կրծքավանդակին և փախել տարածքից։ Փաստական տվյալների համադրմամբ քրեական հետախույզների կասկածները հաստատվեցին, և Մասիսի բնակիչ, 17-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մանրամասները, որոնք, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կասկածյալը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…