Դաժան ու ողբերգական դեպք Լոռու մարզում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը.

Loru marzum yntaniqi dier

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 38 բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը: Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունն ու դեպքի հանգամանքները:

 

 

shamshyan.com

Related Posts

Կիրանց — Ոսկեպար հատվածում սահմանազատումից առաջ կար շատ մեծ հոռետեսություն. վարչապետը՝ արդյունքի մասին

Մենք մեր քաղաքացիների առաջ և ի լուր միջազգային հանրության՝ հայտարարել ենք խաղաղության օրակարգ, և խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը, և մեր գործողությունները շարունակաբար և հետևողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։…

Նախկին հոգևորականը՝ Դավիթ Ծատուրյանը, ով հուլիսի 23-ին կանխվել էր ինքնասպանության փորձից, տեղափոխվել է հոգեբուժական հաստատություն

Հուլիսի 23-ին, ժամը 11:45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացել, որ Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցի շենքերից մեկի տանիքին քաղաքացի է բարձրացել և սպառնում է ինքնասպանություն գործել։ Դեպքի…