Գեղարքունիքի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

Dran pakanicac tghan kakhv

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում հունվարի 5-ին դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն:

«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

«Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա»,- գրել է Դերձյանը՝ հավելելով, որ  երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ:

Նա հիշեցրել է, որ երեխայի մոտ առաջացել էր շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել էին Երևան:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…