Գիշերը ինչ-որ մեկը փորձել է մուտք գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցե. սա այլեւս այլանդակություն է. Ն. Զոհրաբյան

porcel en mtnel Zohrabyani el. hascen

Երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն եւ իմ էլեկտրոնային հասցեից James Mayer ներկայացած մեկը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել. սա այլեւս այլանդակություն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ասեմ, որ ո՛չ իմ էլեկտրոնային հասցեն, ո՛չ իմ Messenger-ը, ո՛չ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որեւէ մեկի, կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում։ Ես ինչ մտածում եմ՝ այդ մասին հայտնում եմ հրապարակային, եւ իմ որեւէ օգտահաշիվ քրքրելու եւ այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք։ Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։ Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս՝ հանգիստ նստեք տեղներդ»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…