Բացահայտվել է Սյունիքի մարզում կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Syuniqum bacahaytumner

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով՝ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից տարբեր տնտեսվարող սուբյեկտներին պատկանող ավտոմատ սարքերից  կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի և Երևան քաղաքների մի խումբ բնակիչներ, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով,, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2019թ. նոյեմբեր ամսին 2 օրվա ընթացքում Սյունիքի մարզի վարչական տարածքի տարբեր համայնքներում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք գործելով պահեստարան հանդիսացող ավտոմատ սարքեր, կատարել են ընդհանուր առմամբ խոշոր չափերով՝ 198.000 ՀՀ դրամ գումարի և 770.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 6 հատ մետաղադրամի ու թղթադրամի ընդունման սարքերի գողություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Նախաքննությունը շարունակվում է:Կատարվում են անհրաժեշտ  քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև վերջիններիս կողմից հնարավոր այլ համանման արարքներ կատարելու հանգամանքները պարզելու, դրանց համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…