Ինտերպոլի նախկին ղեկավարը Չինաստանում դատապարտվեց 13,5 տարվա ազատազրկման

Interpol-i nakhkin ghekavary datapartvec

Չինաստանում դատարանը այսօր վճռեց 13,5 տարվա ազատազրկման դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար Մենգ Հոնգվեյին` նշանակելով նաև 290 հազար դոլարի տուգանք: Դատարանն ապացուցված համարեց 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեղադրանքը: Մենգ Հոնգվեյն ասել է, թե չի բողոքարկի դատավճիռը: Մենգ Հոնգվեյը Ինտերպոլի ղեկավար էր նշանակվել 2016 թվականին: 2018-ի սեպտեմբերին նա ճամփորդել էր Չինաստան, որտեղ անհետացել էր: Ավելի ուշ Չինաստանի իշխանությունները հայտնել էին, որ Հոնգվեյը ձերբակալվել է կոռուպցիոն մեղադրանքով: Նախկինում, մինչ Ինտերպոլը գլխավորելը, նա Չինաստանի Հանրային անվտանգության նախարարի տեղակալն էր: Չինաստանի կոմունիստական կուսակցությունն անցած տարի հայտարարել էր, թե Մենգ Հոնգվեյը վատնել է պետական միջոցները, չարաշահել լիազորությունները, չի կատարել կուսակցության որոշումները: Մենգ Հոնգվեյի կինն անցյալ տարի քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում: Նա պնդում է, որ իր ամուսնու նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական բնույթ է կրում:

 

azatutyun.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…