Երևանում վթարի է ենթարկվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը. Niva-ով բախվել է 2410-ին.

Vraerti entarkvel qreakataroghakani pety

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Աթոյան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 095 ՏՏ 03 համարանիշի և ГАЗ 2410 մակնիշի 35 QV 756 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանե են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն վարորդները հրաժարվել են ճանապարհային ոստիկանության ծառայությունից, հայտնելով, որ իրենք չեն տուժել, իսկ Niva-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Niva-ի համարանիշները հաշվառված են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում և այն սպասարկում է «Վարդաշեն«» քրեակատարողական հիմնարկի՝ ժողովրդին հայտնի «միլիցեքի բերդի» պետին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…