«Հյուսիս-հարավ»-ի Տրանշ-3-ում իրականացվում են փոսալցման աշխատանքներ

Hyusis Haraf

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Գյումրի հատվածում‚ կապալառու կազմակերպությունը՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը‚ իրականացնում է փոսալցման աշխատանքներ՝ ճանապարհի անցանելիությունը բարելավելու համար։

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչև ձմեռային սեզոնի ավարտը կապալառուն ճանապարհահատվածի ինտենսիվ սպասարկում է կատարում՝ ճանապարհը մաքրում է աղբից‚ տեղումների դեպքում իրականացնում է ձնից մաքրման‚ աղով‚ ավազով մշակման աշխատանքներ‚ կատարում՝ փոսալցում։

Տրանշ-3-ում կապալառուն օրերս 18 կետերում տեղադրել է նաև ճանապարհային անհարթությունների մասին զգուշացնող‚ ինչպես նաև՝ 22 հատ հետիոտնային անցման նշաններ։

Այն ճանապարհահատվածներում‚ որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ‚ նշանները տեղադրվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի՝ համաձայնեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ։

 

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…