Մետրոպոլիտենի նախկին տնօրենը մի շարք ապօրինություններ է արել

Yerevani metropoliten

Ոստիկանությունից հայտնում են, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և փաստական տվյալներ ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նակին տնօրենը 2017 թվականին կնքել է 696․000 եվրո արժեքով՝ «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր՝ մի շարք խախտումներով՝ վատնման եղանակով հափշտակել 624․000 եվրո:

Բացի այդ, նախկին տնօրենը, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, 2016-2019 թվականների ընթացքում ընկերության տարածքների մաքրման ծառայությունների համար հայտարարված մրցույթում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Նաև չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2017-2019 թվականներին խախտումներով՝ առանց գնման հրատապությունն ու օբյեկտիվ անկանխատեսելիությունը հիմնավորելու, իր մերձավորների անվամբ ՀՀ-ում, ինչպես և արտերկրում գործող մի շարք տնտեսվարողներից իրականացրել է ընդհանուր՝ 734․741․890 դրամի միանձնյա գնում, ինչի արդյունքում ընկերության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցվել է քրեական գործ։

 

Related Posts

Կիրանց — Ոսկեպար հատվածում սահմանազատումից առաջ կար շատ մեծ հոռետեսություն. վարչապետը՝ արդյունքի մասին

Մենք մեր քաղաքացիների առաջ և ի լուր միջազգային հանրության՝ հայտարարել ենք խաղաղության օրակարգ, և խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը, և մեր գործողությունները շարունակաբար և հետևողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։…

ԼՂ-ի դեմ պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին Էրդողանի հայտարարությունը վրդովել է Բաքվին. Nordic Monitor

Չնայած Բաքվի պաշտոնական առարկություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել, որ Թուրքիան ներգրավված է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին, որն ավարտվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակով, գրում է…