Հրդեհ Արշակունյաց պողոտայում. պատշգամբում հայտնաբերել են 88-ամյա բնակչի այրված դին

Hrdeh Arshakunyac poghotayum

Հունվարի 31-ին, ժամը 04:06-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 գ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:22-ին, մարվել՝ 04:49-ին:

Ամբողջությամբ այրվել է պատշգամբը՝ գույքով (12 քմ), մասամբ ջերմահարվել են լոգասենյակի կախովի առաստաղը (մոտ 5 քմ) և խոհանոցի գույքը: Պատշգամբում հայտնաբերվել է Վլադիմիր Մ.-ի (ծնված 1932 թ.) այրված դին:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…