SpaceX ընկերությունը մարիխուանա է ուղարկելու տիեզերք.

Tiezerqum marikhuanna kachecnen

SpaceX ընկերությունը մարիխուանա է ուղարկելու ՄՏԿ ( բայց ոչ ծխելու համար )

Front Range Biosciences ագրոտեխնիկական ընկերության պատվերով, 2020 թ-ի մարտին SoaceX ընկերությունը պետք է սրճենի և Կանաբիդոլի ցածր պարունակությամբ մարիխուանա հասցնի ՄՏԿ:

ՄՏԿ հասնելուց հետո բույսերը հատուկ ինկուբատորի մեջ մնալու են 30 օր, ինչից հետո հետ են վերադարձվելու Երկիր:

Front Range Biosciences ընկերության տնօրեն Ջոնաթան Վոյթի խոսքերով, իրենք այս գիտափորձի միջոցով ուզում են հասկանալ, թե արդյոք ճի՞շտ են պնդումներն այն մասին, որ անկշռելիության պայմաններում որոշ բուսատեսակներ ենթարկվում են մուտացիայի:

Ընկերությունը հույս ունի, որ եթե դրանք ենթարկվեն մուտացիայի, ապա հնարավոր է դառնան ավելի դիմացկուն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի աճեցնել ոչ միայն հասարակածին մոտիկ ընկած շրջաններում, այլ նաև ավելի խիստ կլիմա ունեցող վայրերում:

Հ.Գ. Լուսանկարում SpaceX ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը Ջո Ռոգանի հայտնի շոուի ժամանակ ուղիղ եթերում մարիխուանա է ծխում:

 

 

Տիեզերք/Space

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…