Արևը այսպիսին ոչ մեկ չէր տեսել. DKIST աստղադիտակի կողմից արված առաջին լուսանկարը

Shat mot arevin

Հավայան կղզիների Հալեակալայի աստղադիտարանում կառուցված նոր աստղադիտակը՝ DKIST-ը ( Daniel K. Inouye Solar Telescope ) , որը նախատեսված է Արեգակի ուսումնասիրման համար, սկսել է իր աշխատանքները և կատարել առաջին լուսանկաները։

DKIST-ը գտնվում է Մաուի կղզում ՝ ծովից 3000 մետր բարձրության վրա։ Այն ունի 4 մետրանոց հայելի, ինչը թույլ է տալիս անհավանական բարձր որակի լուսանկարներ կատարել։ Դրա շնորհիվ նոր աստղադիտակը համարվում է Արեգակը ուսումնասիրող ամենահզոր սարքը։ DKIST-ի հզորությունը թույլ է տալիս մաքսիմալ zoom-ի ժամանակ լուսանկարել նույնիսկ 30 կմ չափսով մարմինները և կատարել 40․000 կմ երկարություն ունեցող պանորամային լուսանկարներ։

Նոր սերնդի աստղադիտակի առաջին լուսանկարները հրապարակվել են Ամերիկյան Ազգային Գիտական Ֆոնդում։ Դրանք այնքան բարձր որակի են, որ լուսանկարներում երևում են նույնիսկ « արևային հատիկները » ։ Այդ հատիկները բաղկացած լինելով շիկացած պլազմայից բարձր ջերմություն անջատելիս բարձրանում են վեր՝ իրենց կողքերին առաջացնելով սև հատվածներ։ Արեգակնային հատիկներից յուրաքանչյուրը ունի մոտ 1500 կմ տրամագիծ։ Յուրաքանչյուր պահի արեգակը ծածկված է մոտ 40․000 այդպիսի հատիկներով։

Arevy motikic

Ըստ DKIST աստղադիտակի գլխավոր տնօրեն Թոմաս Ռիմելի, հելիոֆիզիկները պետք է կարողանան ոչ միայն տեսնել 150 միլիոն կմ հեռավորության վրա գտնվող մեր լուսատուի յուրաքանչյուր մասնիկը, այլ նաև ճիշտ չափել դրա մագնիսական դաշտի ուղղությունն ու հզորությունը, ինչը նոր սարքավորման ուժերի սահմաններում է։

Astghaditaran
DKIST-ը իր աշխատանքները շարունակելու է Parker Solar Probe և Solar Orbiter ( մեկնարկը մոտ ապագայում ) տիեզերական աստղադիտակների հետ միասին։ Ակնկալվում է, որ այս գերհզոր աստղադիտակը մոտ 50 տարի կշարունակի գիտնականներին տրամադրել թանկարժեք գիտական տվյալներ։

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…