Կիևը համաձայն չէ Boeing-ի կործանման համար Թեհրանի առաջարկած փոխհատուցմանը

Korcanvac inqnatir Iranum
Search and rescue workers at the crash site of a Ukrainian Boeing 737 outside Tehran, Iran. The plane crashed just after takeoff, killing all 176 aboard.

Իրանի իշխանություններն առաջարկել են 80-հազարական դոլար վճարել Թեհրանի մերձակայքում Boeing-ի աղետի հետևանքով զոհված ուկրաինացիների ընտանիքներին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ТСН. Շաբաթ» հեռուստածրագրին տված հարցազրույցում:

«Նրանք միանգամից 80 հազար դոլար առաջարկեցին յուրաքանչյուր ընտանիքի համար, բայց մենք չհամաձայնեցիք: Ինձ թվում է, որ դա քիչ է: Երբ մահացածի կինն ասում է, որ ամուսինը միակ կերակրողն էր, և ինքը աշխատանք չունի, իսկ երեխան պետք է ինստիտուտ ընդունվի, 80 հազար դոլարը բավարար չէ», — ասել է Զելենսկին:

Նա ավելացրել է, որ Ուկրաինան մեծ փոխհատուցում կպահանջի Իրանից, բայց գումարը չի հստակեցրել:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի կործանման հետևանքով 176 մարդ է զոհվել, որոնցից 11-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Մի քանի օր շարունակված հերքումներից հետո Իրանն ընդունել է, որ իր զինված ուժերն են «ոչ միտումնավոր» խոցել Boeing-737-ը։ Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ Թեհրանից ակնկալում է ոչ միայն մեղքի լիակատար ընդունում, այլև դրամական փոխհատուցում։

 

 

 

 

 

azatutyun.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…