Լեհաստանում վրաերթի ենթարկվելուց հետո կույր տղամարդու տեսողությունը ամբողջությամբ վերականգնվել է

Kuyry vtaric heto noric tesav

Լեհաստանում շուրջ 20 տարի առաջ կուրացած Յանուշ Գորայնը սկսել է կրկին տեսնել։ Վերջինս ալերգիկ ռեակցիայի հետևանքով կորցրել էր տեսողությունը, վնասվել էր աջ աչքի ցանցաթաղանթը և միայն ձախ աչքը տարբերում էր լույսն ու մութը։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տղամարու մոտ ախտորոշվել էր ազդրի կոտրված։ Նրան տարել են հիվանդանոց, որտեղ նա անցկացրել է 2 շաբաթ, իսկ երբ դուրս է գրվել, պարզվել է, որ երկու աչքով էլ տեսնում է: Ավելին, Յանուշի տեսողությունը գործնականում իդեալական է դարձել: Բժիշկները չեն կարողանում բացատրում տեղի ունեցածը, քանի որ տղամարդը հրաժարվել է հետազոտություններին մասնակցել: Սակայն Գորայն ինքը հակված է կարծելու, որ տեսողությունը վերադարձել է գլխին ստացած 2 հարվածների շնորհիվ՝ նախ ավտոմեքենայի թափքին, իսկ հետո՝ ասֆալտին։

 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…