Hraparak.am կայքում տեղեկություն է տարածվել այն մասին…Երևանի քաղաքապետարան

Qaxaqapetarani haytararutyuny

Hraparak.am կայքում տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն «անցնում է» փետրվարի 5-ին հայտնի դարձած՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանին մեղսագրվող կաշառք ստանալու քրեական գործով:

Թեեւ կայքի լրագրողի հետ հեռախոսազրույցում Հայկ Սարգսյանն անձամբ հերքել է այս բամբասանքը, այնուհանդերձ, ապատեղեկատվությունը տարածվել է լրատվամիջոցով:
Կրկին հայտնում ենք, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը որեւէ քրեական գործի, առավելեւս, «Վահագն Վերմիշյանի» գործի հետ առնչություն չունի որեւէ կարգավիճակով: Տեղեկացնում ենք նաեւ, որ, հակառակ հիշյալ նյութում առկա տեղեկության, Հայկ Սարգսյանը չի համակարգում կամ չի վերահսկում շինարարության ոլորտը:

Քաղաքապետի տեղակալի անվան արծարծումը նմանատիպ նյութերի տարածման մեջ համարում ենք քաղաքային իշխանության եւ քաղաքապետի տեղակալի անձի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի արատավորման փորձ:

Հորդորում ենք լրատվամիջոցներին չտարածել ապատեղեկատվություն պարունակող նյութեր, իսկ «Հրապարակ» օրաթերթին առաջարկում ենք համարժեք հերքում հրապարակել՝ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջների:

https://www.facebook.com/Yerevanofficial/photos/a.1873678022681319/2653129594736154/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBUlZl46y_eN2jfAmSHCz1qzUuy7XulRpcJo-jv4WGCV6jyV49hRglX4zMCimf-hXPGqYnz9i7AIk0ccBxK5Vq6pzLXuRIlHePM3QmXI4Zt-pwfNAphFF75BMEQRsC9JuEUtSKI21MGYntNWU-vJbJMZU5HffxAPFV0Bd1dOVxQ3FJ2eqP6WRZS7vmhwWU2PcFPIqEdDhu0JG8D1O5ySGmk-DdAu9Ubzvsvw35y3iqhyfyPp0UZ0N7HUtmLDXBsbitqxNjp0eedGCiTwNuOSJUVBqLAF8IpHTZ2U29WDfeJ3o9bOtUUclSc5cahsC3PVc3H__XMt_EH-NZPFWJJuE96lURM40RcDy-SnbEFG_8-MfebexZBFl53cw&__tn__=-R

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…