ՀՀ կառավարություն ենք ներկայացնում 105 սուբվենցիոն հայտ. Ռոմանոս Պետրոսյան

Etalonayin Kotayq

ՀՀ կառավարություն ենք ներկայացնում 105 սուբվենցիոն հայտ

2020-ին Կոտայքի մարզում մանկապարտեզային boom-ը շարունակվում է՝ զուգորդվելով մշակույթի տների կառուցմամբ ու թափ հաղորդելով արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կառուցմանը։

Նշեմ, որ համաֆինանսավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն իսկ նախատեսված են համայնքների սեփական բյուջեներում, իսկ Կառավարությունն իր մասով պատրաստ է ֆինանսավորելու սահմանված չափորոշիչներին համապատասխանող բացառապես բոլոր ծրագրերը, որոնք կստացվեն մեր մարզերից ու համայնքներից։

📌 Այսպիսով, այսօր մարզպետարանում տեղի ունեցավ ամփոփիչ խորհրդակցություն, որի շրջանակում քննարկեցինք 2020 թվականին ՀՀ Կառավարություն Կոտայքի մարզից ներկայացվող սուբվենցիոն հայտերը։

 Մասնավորապես, 2020 թվականի ընթացքում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի միջոցով նախատեսվում է կառուցել 4 նոր մանկապարտեզներ, բարեկարգել ու կառուցել մանկապարտեզների բակեր, ընդլայնել ու հիմնանորոգել մասնաշենքեր։

 Մարզի համայնքներից ստացվել են նաև մշակույթի տների կառուցմանը, հիմնանորոգմանն ու վերանորոգմանն ուղղված ծրագրային հայտեր, մասնավորապես համայնքներից մեկում կկառուցվի նոր մշակույթի տուն, իսկ երեքում կհիմնանորոգվեն արդեն գոյություն ունեցող մշակույթի տան շենքերը։

 Նախատեսված է նաև 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի միջոցով մարզի մի քանի համայնքներում իրագործել ՄԱԿ-ի ծրագրով իրականացվող բազմաբնակարանային շենքերի էներգախնայողության ծրագիր։

ՀԳ․ Լրացուցիչ դեռ կանդրադառնանք բոլոր մանրամասներին՝ ըստ համայնքների։

#ԷտալոնայինԿոտայք ունենալու՛ ենք

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…