Ինչքան ձայն է պետք «Այո»-ի համար. «Ժողովուրդ»

Inchqan ayo e harkavor

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը նախօրեին ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ ձայներով։ Այսինքն՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Սահմանադրական դատարանի 7 դատավորների, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կդադարի։ Եվ տեղի ունենալիք հանրաքվեն կարող է յուրօրինակ վստահության քվե լինել իշխող ուժի համար: Բանն այն է, որ ՀՀ սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Եվ այստեղ հետաքրքիր հանգամանքներ են առկա։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը մասնակցել է 1 մլն 302 հազար 613 քաղաքացի, որից 825 հազար 521 հոգի ասել է՝ «այո», իսկ 421 հազար 568 քաղաքացի ասել է՝ «ոչ»։ Իսկ, ահա, 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ, որից «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 884 հազար 86 ընտրող, այսինքն՝ մի փոքր ավելի, քան 2015 թվականի հանրաքվեի «այո» ձայները։ Հիմա եթե իշխանություններին հաջողվի ապահովել 1 միլիոնից ավելի քաղաքացու մասնակցություն հանրաքվեին, ապա անհրաժեշտ կլինի, որ մասնակիցներից ավելի քան 650 000-ը կողմ քվեարկեն, որպեսզի «այո»-ն համարվի վավերացված»

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…