Բնակիչները բողոքում են Հյուսիս-հարավ մայրուղու հատվածի կառուցման դեմ. կառաջարկվի այլ տարբերակ

hyusis haravi anharmarutyunnery

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-արևմտյան թաղամասի բնակիչները բողոքում են ընդդեմ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, քանի որ որոշ հատված անցնելու է հենց բազմաբնակարան շենքերի մուտքերի կողքով:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս պահին Հարավ-արևմտյան թաղամասում, որտեղով պետք է անցնի Հյուսիս-հարավ ճանապարհի մի մասը, շինարարական աշխատանքներ են իրականացվում:

Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ գործարկել է տեխնիկան և ապամոնտաժվում են ավտոտնակները:

Բնակիչները բողոքում են, որ ավտոճանապարհն անցնելու է անմիջապես իրենց բազմաբնակարան  շենքերի մուտքերի մոտով, ինչը վտանգավոր է:

«Անվտանգությունն ընդհանրապես ապահովված չէ, այս պահին մենք ունենք 3 մուտք և 3 ելք, սակայն քաղաքապետարանից մեզ առաջարկում են 4 մուտք և 1 ելք ամբողջ բազմաբնակարան շենքի համար: Այս տարբերակն ընդհանրապես հարմար չէ: Ճանապարհի կառուցմանը մենք դեմ չենք, ուղղակի այն անցնելու է բնակելի տարածքի անմիջապես հարևանությամբ: Այս պարագայում էլ ցանկացած բնակիչ կարող է դուրս գալ շենքից և վրաերթի ենթարկվել: Մենք դեմ չենք, որ ավտոտնակները քանդվում են, ուղղակի պետք է սկզբում լուծում տան այս խնդրին, հետո շարունակեն աշխատանքներ իրականացնել»,- ասաց բնակիչներից մեկը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ մինչ ավտոտնակների ապամոնտաժումը համայնքը փոխհատուցել է սեփականատերերին:

«Այս պահին, քանդվում են փաստացի համայնքի սեփականությունը հանդիսացող ավտոտնակները: Բնակիչները մտահոգվում են իրենց կյանքի պայմանների վատթարացման և անվտանգության համար, քանի որ ճանապարհն անցնելու է շենքերի մուտքերի անմիջապես հարևանությամբ: Խնդիրը նոր չէ, և ամիսներ առաջ էլ քաղաքապետարանում Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպել են բնակիչները, քննարկումներ են եղել՝ օպտիմալ տարբերակները գտնելու համար: Քննարկումների արդյունքում նախագծերում կատարվել են փոփոխություններ, որոնք գոհացրել են բնակիչների մի մասին, իսկ մյուս մասն իր անհամաձայնությունն է հայտնում այս առիթով: Կարծում եմ, քննարկումները դեռ կշարունակվեն, և կգտնենք համայնքի ու բնակիչների համար լավագույն տարբերակը»,- նշեց Կարապետյանը:

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…