Կորոնավիրուսից մահացածների թիվը Չինաստանում անցավ 1000-ը, բուժվածներինը մոտենում է 4000-ին

Navo meji hivandnery shatanum en

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել և փետրվարի 10-ի ժամը 24։00-ի դրությամբ հասել է 1016-ի: Հիվանդությունից բուժվածների թիվը 3996 է։

Հուբեյ նահանգում երեկ օրվա վերջի տվյալներով գրանցվել է վարակի 2 հազար 97 նոր դեպք:

Diamond Princess նավի վրա, որը Ճապոնիայի ափերի մոտակայքում կանգնած է կարանտինի, ևս 60 ուղևորի մոտ է ախտորոշվել այս հիվանդությունը: Այս պահի դրությամբ նավի 3 հազար 700 ուղևորներից հիվանդ են ընդհանուր առմամբ 135-ը:

Չինաստանում 42 հազար 638 հաստատված դեպք կա, նաև 319 հիվանդ՝ երկուսուկես տասնյակ այլ երկրներում:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կորոնավիրուսը հայտարարել է սպառնալիք, երկրում արդեն կա 8 վարակված, այդ թվում՝ մեկ բուժաշխատող:

Ռուսաստանում, ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, համաճարակի հետ կապված վերահսկողության տակ է գտնվում 20 հազար մարդ:

Համաճարակի ֆոնին նավթն էժանանում է:

 

 

 

 

 

 

 

 

azatutyun.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…