Երևանում անչափահասի են դանակահարել. նրան վիրահատել են

anchapahasi danakaharutyun

Երևանում դանակահարություն է տեղի ունեցել անչափահասների միջև։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ` փետրվարի 13–ին, դանակահարված վիճակում Վնասվածքաբանության և օրթոպետիայի գիտական կենտրոն է տեղափոխվել Երևանում բնակվող մի պատանի։

Նրա` հիվանդանոց տեղափոխվելուց հետո բուժհաստատություն են եկել ոստիկանության ծառայողները։ Ըստ շրջանառվող լուրերի՝ անչափահասի վնասվածքը ոչ թե պատահականության կամ կատակի հետևանք է, այլ նրան դանակահարել են։

Լուրեր են շրջանառվում, որ տուժածի և նրա հասակակից մեկ այլ պատանու միջև վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում մեկը դանակահարել է մյուսին։

Վնասվածքաբանության և օրթոպետիայի գիտական կենտրոնից հայտնել են, որ տղան վիրահատվել է, նրա կյաքին վտանգ չի սպառնում։

Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի սաներ են։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները ։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…