Հայ- իսպանական միջմշակութային հանդիպում Ալկասերում

Ceghaspanutyan jkhtman handipum

Հայ- իսպանական միջմշակութային հանդիպում Ալկասերում

Փետրվարի 14-ին, ժամը 20։00-ին Իսպանիայի Ալկասեր քաղաքի Սոցիալական կենտրոնում տեղի կունենա հայ- իսպանական միջմշակութային հանդիպում։

Այն կնախագահեն քաղաքապետ Էվա Սամորան (Eva Zamora), “Հայ ժողովրդի լավագույն բարեկամ” անվանակարգում մրցանակակիր, Միսլատայի Մշակութային Շարժում կազմակերպության նախագահ Սալվադոր Գարսիա դե լա Մոտան (Salvador García de la Mota), ,,Արարատ,, Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը և Պատվավոր Հյուպատոսների Միության նախագահ Բաբկեն Սեդրակյանը։

Միջոցառումը կվարի Ալկասերում միության ներկայացուցիչ Էդիտա Գրիգորյանը։ Հանդիպման ընթացքում կհնչեն հայ գրականության գլուխգործոցներ՝ հայերենով և իսպաներենով, ապա Սալվադոր Գարսիան կներկայացնի հայ-իսպանական բարեկամության սկզբնավորման, ներկա և ապագա մարտահրավերները։

Արարատ Ղուկասյանը կներկայացնի Իսպանիայում հայկական հետքի մասին պատմող հետաքրքրաշարժ պատմություններն ու դեպքերը։

Հանդիպման ընթացքում կցուցադրվեն Հայաստանն ու Իսպանիան բնորոշող արվեստի գործեր, գրքեր, որոնցից առավել հետաքրքրական գործերը կլինեն Երևանի Ճարտարապետության և Շինարարության հայաստանի Ազգային համալսարանի դասախոս Իրինա Վանյանի յուրատեսակ տիկնիկների հավաքածուն՝ հայ_իսպանական ազգային մոտիվներով և Արարատ Հայկական միության ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանի Հայաստանին վերաբերող կտավները։ Հանդիպմանը հատուկ անդրադարձ կլինի Հայոց ցեղասպանությանը, որը կկրի “Երբ է որոշվել իրականացնել Հայոց ցեղասպանությունը” խորագիրը։ Այն կփորձի պատասխանել 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատճառներին ու հետևանքներին վերաբերող հարցերին, գտնել հետագա ցեղասպանությունների և այլ ոճիրների կանխարգելման միջոցները և հաստատել արդարադատությունը։ Նման հանդիպումները կնպաստեն մարդասիրական արժեքների ամրապնդմանը, միջմշակութային կապերի սերտացմանն ու համակեցությանը։

Վերջում ներկաները կհամտեսեն հայ-իսպանական խոհանոցի համեղ խորտիկները։

 

 

 

mamul24.am/

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…