ՌԴ-ն հրապարակել է Իդլիբում իր ԶՈՒ-ի նշանառության տակ վերցված թուրքական ավտոշարասյան կադրերը

anodachu sarqic nkarahanum

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը  տեսանյութ է հրապարակել,  որտեղ երևում է ռուսական ուժերի նշանառության տակ գտնվող Թուրքիայից դեպի Սիրիայի Իդլիբ նահանգ շարժվող ավտոշարասյունը, հայտնում է ermenihaber-ը։

Տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:

Ավտոշարասյունը կազմված է եղել զրահամեքենաներից, ինչի պատճառով ռուս ուժայինները թիրախավորել են այն:

Տեսանյութը թուրքական մամուլում Ռուսաստանի կողմից Թուրքիային ուղղված սպառնալիք է բնութագրվել: Տեսանյութում նկատվում է, որ  Թուրքիայի կողմից ուղարկված այդ ավտոշարասյունը հայտնվել է ռուս ուժայինների նշանառության տակ:

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից  Իդլիբում գտնվող զինվորականությանը մատակարարվող զենք-զինամթերքն ու զրահամեքենաներով բեռնված ավտոշարասյուները լրջորեն սրում են  իրավիճակը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…