Ալիեւն ասում է ԼՂ-ն հակամարտության կողմ չէ, բայց Ադրբեջանը 2 անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ

Adrbejany  erku angam chanachel e Gharabaghy

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ընթացող  Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանեցին ռուսկան «Կոմերսանտ»-ի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ հակամարտության կարգավորումը սկսել մի կետից, որին պատրաստ են երկու կողմերն էլ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը թողնելով հետոյին:  գուցե կարգավիճակի հարցը թողնեք հետոյին, անել մի բան որին ոկղմերը պատրաստ են: Առաջինը հարցին պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ասաց այս հակամարտությունը պետք է փուլերով լուծել, քանի որ հնարավոր չէ դա անել միանգամից: «Առաջին փուլը պետք է լինի օկուպացված տարածքների մի մասի վերադարձումը եւ Ադրբեջանցից տեղահանվածների վերադարձն այդ տարածքներ: Այդ նույն ընթացքում պետք է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները նորմալացվեն: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է քննարկվի հետագայում, երբ երկու կողմերը պատրաստ լինեն: Առանց տարածքների ազատագրման հնարավոր չի լինի համաձայնեցնել կարգավիճակը: Մեր դիրքորոշումը այն է, որ կարգավիճակը  չպետք է խաթարի  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Միեւնույն ժամանակ Ադրբեջանը բազմակրոն, բազմազգ պետություն է, երբ մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվի, հայերը րպես ազգային փոքրամասնություն կօգտվեն այն արտոնություններից, ինչ ցանկացած փոքրամասնության ներկայացուցիչ մեր երկրում»,-ասաց Ալիեւը:

«Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, Ղարաբաղի համար դա անվտանգություն է»,-հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետք է հասկանալ, թե ինչու է ձեւավորվել այսօրվա ստուս քվոն, որովհետեւ, երբ որ Ղարաբաղը փորձել է ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմական գործողություններ սկսվեցին լեռնային ղարաբաղի հայերի դեմ, եւ նրանք ստիպված եղան ինքնապաշտպանական գործողություններ ձեռնարկել: Նախագահ Ալիեւը Շուշիի մասին խոսեց, ԼՂՀ  մայրաքաղաք Ստեփանակերտի մասին: Տարիներ շարունակ այն Շուշիից ռմբակոծվում էր, խաղաղ քաղաքացիներն ապրում էին ստորգետնյա կացարաններում երկար ժամանակ, եւ դա է ճշմարտությունը: Հնարավոր չէ անվտանգությունը որեւէ մեկը զիջի: Ալիեւը նշեց Ադրբեջանի ԶՈւ մասին: Իմ որդին իր զինծառայությունն անցնում է ԼՂՀ-ում, բայց նա գնաց այնտեղ որպես կամավոր, հոժարակամ գնաց, որ պաշտպանի իր հայրենակիցներին, քանի որև ինքը գիտի պատմությունը: Ես արդեն ասացի Շահումյանի շրջանի մասին, որտեղ բնակչությունը հայկական էր, այժմ սակայն, 1 հայ չի ապրում, Նախիջեւանի դեպքը, որտեղ մեծ հայկական բնակչրություն կար, եւ հիմա չկա մեկ հայ: Նախագահ Ալիեւն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ չէ, բայց Ադրբեջանը 2  անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի  հետ: Առաջին անգամ 1994 թվականին եւ դա հրադադարի համաձայնագիրն էր ՀՀ-ի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղը: Դրանից 3 ամիս անց, 1994 թվականի հուլիսին իրենք վերահաստատել են հրադադարի պահպանման ռեժիմն այնքան ժամանակ, մինչիեւ կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…