Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն այսօր այցելել է թիվ 52 հիմնական դպրոց.

Agresiv dasakhosy

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն այսօր այցելել է թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսեւորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան:

Տիգրան Վիրաբյանը երկար զրույց է ունեցել նախ երեխայի հոր հետ: Հայրը ըստ էության չի հաստատում, որ երեխայի նկատմամբ դպրոցում դեկտեմբերին տեղի է ունեցել բռնություն, ինչը կարող էր երեկվա միջադեպի պատճառ լինել: Հոր պատմելով՝ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները ևս հետաքննություն են իրականացրել և բռնության փաստը չի հաստատվել:
Երևանի փոխքաղաքապետը զրուցել է նաև դպրոցի տնօրինության և նախօրեին ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ: Ցանկացած պարագայում համարում ենք, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը և առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է:

Անկախ տհաճ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաև երեխայի կայուն հոգեբանական վիճակը և բնականոն ուսման պրոցեսը: Ծնողին առաջարկվել է՝ երեխային տեղափոխել այլ դասարան: Մնացած հարցրի պատասխանները, կարծում ենք, կտան իրավապահները:

https://www.facebook.com/Yerevanofficial/posts/2692530300796083?__xts__%5B0%5D=68.ARCrGk67JzdNQBYkOOELvCl0jl5jsvpRGoD6xSRNk_jQuc2d1koll-q24ZEGvnyeicGG61DMha_zHjiAnSssvuiZx48EvnPVycs7nZrmvUX9mv8ZObtAHTIw1M3ewhABX8GqSk2Mm4FSF1UpWHydUDHwtkSKvOnvD8PRuXHnzLp6k1JZKhJKxpYEl9yof2oY19qoTSCVWR32ene_nNogQBRCJ1IHpoD9ewtr_RYQ8wlgTdLTHaP0b2h61TAsXq-6ZaApTNi02W-xXbMW2nHyzt8vLoXcL-MYVbXbmlQIYYWgGWo0RM9on6eALlywi250ZGkKyMGErDCHd0yDIDMrn74rE9KwFm0itf4bOcLlfP_AMlx6kVB-xu7Qrw&__tn__=-R

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…