Ինսուլտի Բուժումը Կդառնա Իրականություն.

Insulty kbujvi

Ուղեղի խթանման ոչ ինվազիվ (առանց վիրահատական միջամտության),  մագնիսական սարքը կարող է բարելավել ինսուլտով հիվանդ մարդկանց շարժողական ունակությունները. այս մասին ներկայացվել է Ինսուլտի դեմ պայքարի ամերիկյան ասոցիացիայի միջազգային համաժողովում:

Իշեմիկ ինսուլտի ենթարկված 30 հիվանդ ենթարկվել է կլինիկական փորձաքննության և ներդրված նոր մեթոդի՝ մագնիսական խթանիչի շնորհիվ, թուլացած շարժողական համակարգում գրանցվել է դրական տեղաշարժ։

«Զարմանալի էր ուղեղի ֆիզիոլոգիական ակտիվության բարձրացման կայունությունը: Վիճակագրական առումով հիվանդների ուղեղի գործունեության մեջ զգալի փոփոխություն է նկատվել»,- ասել է գլխավոր հետազոտող, Տեխասի Eddy Scurlock ինսուլտի կենտրոնի տնօրեն Դեյվիդ Չյուն,- «Եթե դա հաստատվի ավելի ընդգրկուն, բազմակենտրոն փորձարկմամբ, ապա արդյունքները կարող են հսկայական նշանակություն ունենալ բուժման համար: Այս տեխնոլոգիան կլինի առաջին ապացուցված բուժումը քրոնիկ իշեմիկ ինսուլտից հետո՝ շարժողական համակարգի վերականգնման համար»:

Ինսուլտից հետո շարժողական համակարգի վերականգման համար կատարվող ուղեղի մագնիսական խթանումը նախկինում հետազոտվել է: Այն կարող է փոխել նյարդային համակարգի գործունեությունը և վերակազմակերպել ուղեղի սխեմաները: Սակայն այս անգամ հետազոտողները ներդրել են նոր խթանիչ:
Ինսուլտի ենթարկված այն հիվանդները, ովքեր առնվազն երեք ամիս իրենց մարմնի մեկ կողմում թուլություն են ունեցել, ենթարկվել են նախնական հետազոտության՝ սարքի անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու համար: Հիվանդների կեսը ուղեղի խթանման արդյունքում բուժվել է: Մնացածները կամ ամաչում էին, կամ թերհավատորեն մոտենում բուժմանը: Խթանումը տևել է 4 շաբաթ, յուրաքանչյուր սեանսը 40 րոպե, ընդհանուր՝ 20 անգամ: Հետազոտողները վերլուծել են ուղեղի ֆիզիոլոգիական գործունեությունը բուժումից առաջ, անմիջապես հետո և մեկ ամիս հետո: Հետազոտության ընթացքում սարքերի հետ կապված բարդություններ չեն առաջացել։

Insulty kbujvi

Բժշկական տեխնոլոգիաների նման առաջընթացի շնորհիվ, մոտ ապագայում բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝  նաև ինսուլտը, կդառնան բուժելի։

 

 

 

 

 

 

tectocs.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը աճուրդում վաճառվել է գրեթե 3 միլիոն եվրոյով

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել է 2,94 միլիոն եվրոյով։ «Քրիստոսը խաչի վրա» կտավը, որը 17-րդ դարի սկզբին հայտնի եվրոպացի բարոկկո վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնի…