Խոշոր վթար է տեղի ունեցել Տավուշում. կա 4 զոհ, 4 վիրավոր

Khoshor vtar

Գիշերը խոշոր վթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 4-ը վիրավոր են: Նրանցից 2-ը տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

7 տարեկան աղջիկը ԲԿ է տեղափոխվել ռեանիմոբիլով, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, դիմային ոսկրերի կոտրվածք, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք: Միացված է եղել արհեստական շնչառության սարք, այժմ շնչում է ինքնուրույն:

5 տարեկան տղան էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել սանիտարական ուղղաթիռով: Երեխայի մոտ եղել է ներքին արյունահոսություն, որովայնի խոռոչում 500 մլ. արյուն: Ունի նաև աջ թոքի սալջարդ, եղել է շոկային վիճակում, որից դուրս գալուց հետո վիրահատվել է: Մեզ հետ զրոյյցում տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի խոսանկ Գևորգ Դերձյանը։

Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է, գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ: Կտրվի հավելյալ տեղեկություն:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…