Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` դառնալով տնտեսության առաջատար ճյուղը. Փաշինյան

Veramshakogh ardyunaberutyun

Կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը:  Փոխվարչապետը նշեց, որ զեկույցում ամփոփված են բազմաթիվ փաստեր, որոնք վարչապետը հրապարակել է «100 փաստ Նոր Հայաստանի մասին» հրապարակումներում, ամփոփված են նաև այլ թվեր ու ցուցանիշներ, որոնք հավաքվել են նախարարություններից: Փոխվարչապետն առաջարկեց զեկույցը հավանության արժանացնել և ուղարկել Ազգային ժողով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրինակ զեկույցները ցույց են տալիս այս կամ այն նախարարության աշխատանքի որակը, և առաջարկեց նախարարություններին ինքնաստուգում անել, տեսնելու՝ թե 100 փաստերից քանիսն են վերաբերում տվյալ նախարարությանը, և ըստ այդմ աշխատանքի որակի սեփական գնահատումն անել: Վարչապետը կարդաց նաև զեկույցի նախաբանը:

«2019-ը թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին տարին էր: Գրանցվել է 2008-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը Հայաստանում՝ 7.6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճը ուղեկցել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով և ֆինանսական կայուն ցուցանիշներով: Մշակող արդյունաբերությունը 2019-ին աճել է 12 տոկոսով և 2000 թ.-ից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքով 12.1 կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը»,- մեջբերեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա կարևորում է Հայաստանը արդյունաբերական երկիր տեսնելու համատեքստում:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…