ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել լրագրողուհի Խադիջա Իսմայիլովային

Khadija Ismailovain kpokhhatuci Adrbejany

Մարդու իրավունքների եվոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել Է լրագրողուհի Խադիջա Իսմայիովային փոխհատուցում վճարել 25 հազար եվրոյի չափով:

«Դատարանը համարում Է, որ իշխանությունների գործողությունները անհիմն են և միտված են լրագրողական գործունեությունը սահմանափակելուն»,- ասված Է հայտարարության մեջ:

Բաքվից արձագանքել են ՄԻԵԴ-ի վճռին. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը BBC-ին հայտնել Է, որ դատարանի վճիռը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի:
«Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ուստի կկատարենք նրա կայացրած վճիռները՝ ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասել Է Սեիդովը:
Սա արդեն երրորդ որոշումն Է հօգուտ Իսմայիլովայի, որը պայքարում Է իր իրավունքների և պրոֆեսիոնալ հետաքննություններ կատարելու հնարավորության համար:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…