Ամբողջ համացանցում սա է! Օրերս Իջևանում միջադեպ է տեղի ունեցել ՊՆ

Ամբողջ համացանցում սա է!

Օրերս Իջևանում միջադեպ է տեղի ունեցել ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ, գնդապետ Մեսրոպ Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Իջևանում շրջանառվող լուրերի համաձայն, գնդապետը ոչ սթափ վիճակում վիճաբանության մեջ է մտել մի խումբ իջևանցիների հետ, ոչ պարկեշտ արտահայտություններ արել, արդյունքում ծեծի ենթարկվել։ Գնդապետը սակայն բուժօգնության նպատակով հիվանդանոց չի դիմել՝ խուսափելով ավելորդ աղմուկից։ Մեր տեղեկություններով՝ ներկայումս ՊՆ–ում քննարկվում է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։

Ոստիկանությունից հայտնել են, որ հիշյալ դեպքի վերաբերյալ իրենք ահազանգ չունեն, իսկ Պաշտպանության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել Հովհաննիսյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունը։ Ի դեպ, Մեսրոպ Հովհաննիսյանը մտերիմ հարաբերություններ ունի ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի հետ. հավանաբար սա է պատճառը, որ գնդապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չի եղել։
Նույն անձը 2018 թ-ին լինելով ք. Վանաձորի ՌՈ բաժնի պետ , ծեծի էր ենթարկել ՀՀ բանակի 3-րդ կորպուսի ԱՀՏԱ գծով պետի տեղակալին , որը պատժի չարժանանալով և լինելով Դավիթ Տոնոյանի ընկերը տեղափոխվեց Իջեվանի ՌՈ բաժնի պետի պաշտոնին։

Հիշեցնենք, որ փետրվարի 19–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Բաղդասարյանն ազատվել էր ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Դրան նախորդել էր վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը` զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային փոփոխությունների հետ կապված որոշումներ:

https://www.facebook.com/grigor.iskandaryan.334/posts/214980322951978?__cft__[0]=AZXCfXVKlfQNL7ZfhNkAka-oPfpvDmJeXFUmxG1u6koJPMZgVksCanpd5xdR4uXo8daDJ9MnJf7OvBpgsskPkMWD-01pnTUox5hnw1RD1t7r8Q&__tn__=%2CO%2CP-R

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…