Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» կազմում հասարակական հիմունքներով ընդգրկվելու հրավեր

Hraver

Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը հրավիրում է շահագրգիռ բոլոր անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում։

Խորհրդի հիմնական նպատակն է` աջակցել Երևան համայնքի երիտասարդական քաղաքականության մշակմանն ու հասցեավորված և նպատակային իրականացմանը, ինչպես նաև խթանել երիտասարդների, երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի և երիտասարդական կազմակերպությունների մասնակցությունը համայնքային կյանքի տարբեր բնագավառներում։

 

Խորհրդի հիմնական խնդիրներն են՝
ա) Երևան համայնքում երիտասարդական քաղաքականության հասցեականության և արդյունավետության բարձրացումը։
բ) Երիտասարդների ակտիվ մասնակցության խթանումը համայնքային երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում։
գ) Երևան համայնքում բնակվող երիտասարդների խնդիրներին առնչվող համայնքային ծրագրերի և նախաձեռնությունների քննարկումը և համապատասխան ծրագրային և ֆինանսական առաջարկների ներկայացումը Երևանի քաղաքապետին։
դ) Երևան համայնքում բնակվող երիտասարդների կարիքների և երիտասարդներին առնչվող կրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների քննարկումը և համապատասխան առաջարկների ներկայացումը Երևանի քաղաքապետին։
ե) Երևանում երիտասարդական աշխատանքի, կամավորության և ոչ ֆորմալ կրթության զարգացմանն ու ճանաչմանը միտված աշխատանքների իրականացումը։

 

Խորհրդին կարող են անդամակցել բոլոր այն շահագրգիռ անձինք, ովքեր.
— ունեն տեղական, ազգային կամ միջազգային երիտասարդական աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ,
— ակտիվ գործունեություն և ծրագրեր են իրականացնում Երևանում երիտասարդների աջակցման, զարգացման նպատակով,
— հանդիսանում են երիտասարդական աշխատող, երիտասարդության հարցերի փորձագետ կամ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ,
— տեղեկացված են երիտասարդության ոլորտի մարտահրավերներին, զարգացումներին և միտումներին,
— պատրաստ են հասարակական հիմունքներով իրենց ներդրումն ունենալ Երևանում երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման գործում։

Խորհրդին միանալու համար թեկնածուն պետք է մինչև 2020 թվականի մարտի 10-ը իր ինքնակենսագրականը (CV) ուղարկի sport.acs@yerevan.am էլեկտրոնային հասցեին:
Տեղեկացնում ենք, որ Խորհրդի կազմը սահմանափակ է և վերջնական ընտրությունը կատարվում է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից՝ վերը նշված չափորոշիչների հիման վրա:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011-514-396 կամ գրել sport.acs@yerevan.am էլեկտրոնային հասցեին։

https://www.facebook.com/YerevanCityHall/posts/2707182852664161

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…