Ամբողջ Իտալիան կարանտինի մեջ է հայտնվել (տեսանյութ)

Italian pak e

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով կարանտինային միջոցառումները տարածվում են ողջ երկրի վրա։ Դրանք ուժի մեջ են մտնում այսօրվանից, տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

Այսպիսով, սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը երկրով մեկ, արգելվում են բոլոր զանգվածային միջոցառումները։ Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս տանը մնալ։

Կոնտեն հայտարարել է, որ ողջ Իտալիան է դառնում պաշտպանական գոտի»։

Դպրոցներում ու համալսարաններում դասերը դադարեցված են մինչև ապրիլի 3-ը։

Փակ են կինոթատրոնները, թատրոնները, թանգարաններն ու մարզասրահները, արգելված են բոլոր տեսակի միջոցառումներն ու արարողությունները՝ հարսանեկան, հուղարկավորման, եկեղեցական։

Ռեստորանների աշխատանքային ժամերը կրճատվում են, դրանք կփակվեն 18․00-ին։

Իտալիան ներկայումս կորոնավիրուսից մահացությամբ առաջին տեղում է գտնվում, երկրում մահանում է յուրաքանչյուր 20-րդ վարակվածը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…