10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում. Արսեն Թորոսյան

Karavarutyan nist

ՀՀ առողջապահության նախարարը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման չորս դեպք:

«Երեկ արձանագրվել է ևս երեք դեպք, և փաստացի այսօր ունենք նոր կորոնավիրուսով վարակի հաստատված չորս դեպք։ Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն, և միայն մեկն այս պահին ունի գանգատներ, թոքաբորբ, ջերմում է, ստանում բուժում։ Մնացած պացիենտները բուժում չեն ստանում։ Վերջին երեք  պացիենտները Հայաստան են ժամանել Իտալիայից, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում այդ անձանց հետ շփվողների շրջանակը պարզելու և նրանց մեկուսացնելու ուղղությամբ։ Արդեն տասը անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ ևս 31 անձ կար։ «Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ բավական մեծ թվով անձանց, հնարավոր է նրանց թվում նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ  օդանավակայանում կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են։

Տիգրան Ավինյանն ասաց, որ կիրակի օրը մեկ չարթերային թռիչք կլինի Հռոմից դեպի Հայաստան, իսկ կառավարության նիստի փակ հատվածում կքննարկեն հետագա քայլերը՝ կապված այդ թռիչքի հետ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…