Բարձրակարգ հանգստավայր՝ կորոնավիրուսով վարակվածների համար

koronavirusner hangisty

Մալդիվներում բացվել է աշխարհում առաջին հանգստավայրը, որը կընդունի կորոնավիրուսով վարակված զբոսաշրջիկներին, հայտնում է ATOR-ը՝ վկայակոչելով չինական մամուլն ու Մալդիվների կառավարությանը:

Հյուրանոցը կառուցվել է 10 օրում  մայրաքաղաք Մալեից 24 կմ հեռավորությամբ գտնվող Վիլիվարու կղզում:

Հաղորդվում է, որ բուժանձնակազմը կղզում մեկուսացվածների համար կաշխատի անվճար և կֆինանսավորվի կառավարության կողմից: Ավելին՝ ծառայությունը, ըստ չինական լրատվամիջոցների, կկազմակերպի բարձր մակարդակի սպասարկում:

Հյուրանոցն ունի 30 սենյակ՝ փակ օդափոխության և օդը մաքրելու համակարգերով, մեծ հեռուստացույցով և ամբողջովին հագեցած մինիբարով: Օրական երեքանգամյա սնունդը կմատուցեն սենյակում: Միաժամանակ կարգելվեն հաճախորդների շփումները միմյանց հետ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…