Հրանտ Դինքի գործով անցնող նախկին սպային Թուրքիայում սպանված են գտել

Hrant Dinqi gorcy

Պոլսահայ մտավորական, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության պահին դեպքի վայրում լինելու պատճառով ձերբակալված թուրքական ոստիկանության հետախույզ Շերեֆ Աթեշին գտել են սպանված։

Նրան հայտնաբերել են սեփական մեքենայում, արնաշաղախ վիճակում, Դյուզջե կոչվող  բնակավայրի մոտ։

Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ նա ենթարկվել է զինված հարձակման։ Թոշակի անցած նախկին հետախույզի վրա կրակել են, այնուհետ անմիջապես փախուստի են դիմել, Աթեշին հայտաբերած ականատեսների ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանական խմբերն ու շտապ օգնության ծառայությունը։

Հիշեցնենք, որ թուրքական ժանդարմերիայի նախկին հետախույզ Շերեֆ Աթեշը, որոշ պնդումների համաձայն, Հրանտ Դինքի սպանության ժամանակ կապի մեջ էր եղել սպանությունը կազմակերպող եւ իրականացնող անձանց հետ, որոնք Դինքի տան ու նրան պատկանող «Բեյազ-ադամ» գրախանութի մոտ հետեւում էին եւ ֆիքսում նրա տեղաշարժերը։

Դատաքննության ժամանակ սակայն , դատարանի որոշմամբ Աթեշը ազատ էր արձակվել, քանի որ վերոնշյալ պնդումները հերքվել էին ու բավարար ապացույցներ չէին ներկայացվել:

 

 

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…