Բազմամարդ պատարագ Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Patarag

Մինչ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է պետական հաստատությունների աշխատողների աշխատանքը հեռահար եղանակով կազմակերպելու հարցը, եկեղեցիներում բազմամարդ պատարագ է մատուցվում։

Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր՝ Մեծ պահքի չորրորդ կիրակի օրը, որը կոչվում է «Տնտեսի կիրակի», մատուցվեց պատարագ։ Հազվադեպ կարելի էր հանդիպել քաղաքացիների, որոնք դիմակ էին կրում։ Հավատացյալները մոտենում և հոգևորականից օրհնություն էին խնդրում։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ կոչ էր արել զերծ մնալ կրոնական ծեսերից։ «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»,- հայտարարել էր նախարարը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը 20 է։ Այդ դեպքերից 19-ը հայտնաբերվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Կրթական հաստատությունները չեն գործելու մինչև մարտի 23-ը։ Այսօր ժամանակավոր փակվելու մասին հայտարարություններ տարածեցին Երևանի խոշոր առևտրի կենտրոնները`«Երևան մոլը», «Դալմա Գարդեն մոլը»:

Հ․Գ․ Պատարագ մատուցվել է նաև Երևանի մյուս Եկեղեցիներում։ Աբովյան փողոցում տեղակայված Սուրբ Աննա եկեղեցում, օրինակ, պատարագը մատուցող հոգևորականը կորոնավիրուսի հանգամանքով պայմանավորված հայտնեց, որ այսօր խաչը չեն համբուրելու։ Բազմամարդ պատարագ է եղել նաև Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ երրորդություն եկեղեցում։

 

hetq,am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…