Բարսելոնայում տաքսու հայ վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին

anvchar taxi

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված տաքսի ծառայություն մատուցող ազգությամբ հայ վարորդները հանդես են եկել նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Իսպանիայում Հայասաստանի դեսպանատունը:
«Տաքսու հայ վարորդներն այս դժվար պահերին առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին»,-նշել է դեսպանատունը՝ կիսվելով «Ֆեյսբուք»-ում «Los Armenios» խմբում տեղադրված՝ բժիշկներին անվճար տեղափոխելու մասին հայտարարությունը: Մարտին Կիրակոսյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Աբարահամ Հակոբյանը, Էդգար Ավետիսյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արմեն Ազարյանը, Հայկ Եղիկյանը, Դավիթ Փիլոսյանը և այլք հայտարարության հետ միասին հրապարակել են իրենց հեռախոսահամարները:
Հայտարարության ներքո բազմաթիվ օգտատերեր իրենց շնորհակալությունն են հայտնել հայ վարորդներին նման մարդասիրական նախաձեռության համար: Շատ շնորհակալություն, գերազանց նախաձեռնություն, կեցցեք, ծափահարություններ ձեր համերաշխության համար. այս և այլ ձևակերպումներով արձագանքել են օգտատերերը:
Իսպանիայում վերջին տվյալների համաձայն վարակվածների թիվը 7 հազար 988 է:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…