Ի՞նչ դիմակ կրել և ինչպե՞ս պաշտպանվել.

«Սովորական բժշկական դիմակները կորոնավիրուսից մարդկանց չեն պաշտպանում»,- մարտի 19-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարզաբանելով, որ «վիրուսը շատ ավելի բարակ է, քան դիմակների մեջ եղած ծակերը»: Նրա վստահեցմամբ՝ բժշկական սովորական դիմակները նախատեսված են նրա համար, որ հավանական վարակակիրը դիմացինին չվնասի: Ի՞նչ է խորհուրդ տալիս առողջապահության նախարարը. ծանոթացեք ստորև բերված գրաֆիկայում:

Ի՞նչ է պետք իմանալ սվորական դիմակներ կրելիս

Դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ: Նախարարը վստահ է, այս կանոնը չպահելիս՝ բժշկական դիմակն ավելի վտանգավոր է, քան առանց դիմակի լինելը, հատկապես այն դեպքերում, երբ դիմակը պատրաստված է ոչ պատշաճ նյութերից: Այս պարագայում դիմակների վրա կուտակվում են վիրուսները, միկրոօրգանիզմներն ու փոշին: 

Dimak

Ձեզ կպաշտպանեն N95 և FFP3 հաստության դիմակները

Վարակներից, այդ թվում՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախ հարկավոր է ձեռք բերել N95 և FFP3 հաստության դիմակները (օրինակները՝ ձախ կողմի լուսանկարներում): Նախարարը նշեց նաև, որ հարկավոր  է այդ դիմակները ամուր կպնեն դմքին, որպեսզի որևէ ծալքով վարակը չներթափանցի:

Բացի այդ, եթե վստահ եք, որ անձը վիրուսակիր է, հարկավոր է պարտադիր կրել ամուր ակնոցներ, որոնք հերմետիկ կերպով կփակեն ձեր աչքերը, քանի որ վարակ կարող է տեղի ունենալ աչքերի միջոցով: Կրել ձեռնոցներ ու նկատի ունենալ, որ վարակը փոխանցվում է նաև ձեռքերով դեմքին դիպչելիս:

Հետևաբար, ըստ Արսեն Թորոսյանի սովորական դիմակ գրելու այս մեծ պահանջարկն այդքան էլ տեղին չէ: Այդ դիմակները պետք է կրեն բուժաշխատողներն ու հիվանդ մարդիկ: Դիտեք նաև թեմային առնչվող տեսանյութերը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…