Մինչև 3 տարեկան երեխայի մայրը, որը վարձու աշխատող է և բնակվում է գյուղական համայնքում, կստանա 53 հազար դրամ նպաստ

npast

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են երկրում:

Մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը երեխայի խնամքի նպաստի ամենամսյա չափը սահմանված է 18,000 դրամ, սակայն հուլիսի 1-ից նպաստի չափը կավելանա՝ 18,000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։

Ներկայումս շրջանառվում է համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը խնամքի նպաստ նշանակել նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողին, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ նշված կարգավորումները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին, ով չի հանդիսանում վարձու աշխատող 2020 թ. հուլիսի 1-ից նշանակվող խնամքի նպաստի չափը կկազմի 26,500 դրամ:

Եթե մայրն ապրում է գյուղական համայնքում և աշխատում է, ապա նրա նպաստը կկազմի 53.000 դրամ: Գյուղական բնակավայրում բնակվող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողին, եթե նա գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի խնամքի նպաստ`

– որպես վարձու աշխատող` 26500 դրամ,
– որպես գյուղական բնակավայրում բնակվող` 26500 դրամ:

2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ խնամքի նպաստ ստացող բոլոր շահառուների խնամքի նպաստի չափը կավելանա։

Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի՝ մինչև երկու տարեկան երեխա, ապա 26,500 դրամ (մինչև 2020 թ. հուլիսի 1-ը` 18,000 դրամ) խնամքի նպաստ նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

Եթե մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ գյուղական համայնքում գրանցման և փաստացի բնակության ժամանակահատվածը լինի ավելի, քան 1 տարին: Մյուս բոլոր դեպքերում խնամքի նպաստի չափի բարձրացում նախատեսված չէ՝ գրանցման հասցեի փոփոխությամբ պայմանավորված:

ՀՀ-ում հաշվառված (այդ թվում` քաղաքային բնակավայրերում ապրող) և չաշխատող մայրերին տրամադրվում է միանվագ մայրության նպաստ: Նպաստ նշանակելու համար պետք է դիմել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում (համաձայն` ժամանակավոր անաշխատունակության նպաստի):

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը (հղիության 210-րդ օրը) մինչև 2020 թ. հունվարի 1-ն է, ապա մայրության նպաստի չափը կկազմի 126,600 դրամ, իսկ եթե 2020 թ. հունվարի 1-ն է կամ դրանից հետո` 156,000 դրամ:

Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված առաջին երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300, 000 դրամ։

 

iravaban.net

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…